ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Զոհրաբ Մնացականյան. ԼՂ-ի` որպես հակամարտության կողմի՝ որոշիչ ձայնը եղել և մնում է շատ էական գործոն

Զոհրաբ Մնացականյան. ԼՂ-ի` որպես հակամարտության կողմի՝ որոշիչ ձայնը եղել և մնում է շատ էական գործոն
02.06.2018 | 11:25

«ԼՂ-ն որպես բանակցության կողմ ճանաչելու հարցը հնչեց, բայց մեզ համար հասկանալի չէ միջազգային կառույցներից՝ մասնավորպես Մինսկի խմբի համանախագահներն այս հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեն»,- բյուջեի կատարողականի ժամանակ Վարդան Բոստանջյանը հարցրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։

Նախարարն ասաց, որ հարցին ավելի ընդարձակ պատասխան կտրվի մի քանի շաբաթում։ «Դուք խոսեցիք Հայաստանի հնչեցրած որոշ դիրքորոշումներց, շատ շուտով կտեսնեք կառավարության ծրագրում մեր ձևակերպումները։ ԼՂ-ի՝ որպես հակամարտության կողմի՝ որոշիչ ձայնը եղել և մնում է շատ էական գործոն մեր դիրքորոշման մեջ։ Արձագանքներին ճիշտ կլինի անդրադառնալ մի փոքր ավելի ուշ»,- նշեց նախարարը:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ